Պե՞տք է զգուշանալ Հայաստանն օտարներին տված թագուհու պատկերով Աննայի մատանուց. Աննան ինչ-որ վատ բա՞ն է ակնարկում


Պե՞տք է զգուշանալ Հայաստանն օտարներին տված թագուհու պատկերով Աննայի մատանուց. Աննան ինչ-որ վատ բա՞ն է ակնարկում
Հունիս 15 23:17 2022

Որոշակի դադարից հետո Նիկոլի կնիկ Աննան սկսել է բավական ակտիվ հանրային կյանք վարել՝ սեփական նկրտումների բավարարման համար լայնորեն ու ակտիվորեն օգտագործելով սոցիալական ցանցերը: Իհարկե, դժվար է ասել, թե «Ֆեյսբուքում» պարբերաբար այս կամ այն պոզայով սեփական ժպիտն ու պրիչոսկան ի ցույց դնելը որքանով կարելի է հանրային ակտիվություն համարել, բայց դե նոր Հայաստանում ընդունված է գրեթե ամեն ինչ «թվայնացնել», և Աննան այդ առումով առաջնային հորիզոնականներում է:

Սա դստեր հետ մի «տուրիստական» բնույթի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հպարտորեն ի ցույց դրել սեփական ձեռքի մատանին՝ հայոց Էրատո տխրահռչակ թագուհու պատկերով:

Հայտնի է, որ Աննան խորհրդանիշների, խորհրդավոր «նամյոկների» մեծ սիրահար է. նա հաճախ հանրության հետ հարաբերվում է սիմվոլների լեզվով, ինչը գուցե ոչ բոլորին է հասկանալի: Թե որտեղ է նա սովորել այդ լեզուն, կարելի է միայն ենթադրել: Հնարավոր է՝ դա հետանք է մի բաշ ծերից ծաղկելու, երբ հանկարծ պարզվեց՝ երեկվա դեղին մամուլի տիրուհին այսօր արդեն դե ֆակտո առաջին տիկինն է: Փոխվեց կենսակերպն ու սոցիալական դիրքը,փոխվեց և լեզուն՝ ձեռք բերելով համաշխարհային էլիտաների շրջանում տարածված արտահայտչաձևեր, ու Աննան սկսեց արտահայտվել:

Հիմա պե՞տք է զգուշանալ Հայաստանն օտարներին տված, Արտաշեսյան դինաստիան փաստացի ոչնչացրած թագուհու պատկերով Աննայի մատանուց, թե՞ դա ուղղակի «բիժու» է: Աննան ինչ-որ վատ բա՞ն է ակնարկում հասարակ մահկանացուներիս: Զգուշանա՞նք:

Մի անգամ չզգուշացանք ու ստացանք կորսված Արցախ, հիմա էլ, եթե շարունակենք մատների արանքով նայել այս ամենին, հնարավո՞ր է, որ վաղն արթնանանք ոչ թե Երևանում, այլ՝ Իրավանում, ցայվելու գնանք ոչ թե Սևանում, այլ՝ Գյոյչայում և այսպես շարունակ:

Բոլոր դեպքերում այն, որ ոչ մի կերպ Նիկոլին չի հաջողվում հեռացնել, ու սա ատամներով կառչած է մնում յուր աթոռից ամեն գնով, հուշում է, որ Աննա-Էրատոյի միսիան դեռ չի ավարտվել:



loading...