Արցախի 75 տոկոսը թուրքին նվիրած և Արցախին 100 միլիարդ դոլարի վնաս տվածը երեսով է տալիս արցախցիներին


Արցախի 75 տոկոսը թուրքին նվիրած և Արցախին 100 միլիարդ դոլարի վնաս տվածը երեսով է տալիս արցախցիներին
Հունիս 15 22:20 2022
Արցախի 75 տոկոսը թուրքին նվիրած և Արցախին 100 միլիարդ դոլարի վնաս տվածը երեսով է տալիս արցախցիներին 
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատուն առանց ամաչելու ԱԺ ամբիոնից երեսով էր տալիս արցախցիներին և լկտիաբար ինքնագովաբանվում էր՝ թե որպես Հայաստանի ղեկավար իր կառավարությունն է ամենաշատ գումարները հատկացրել Արցախին...
Հետաքրքիր է, իսկ նախկիններից ո՞վ էր Արցախի 75 տոկոսը նվիրել թուրքերին, ո՞վ էր Արցախին 100 միլիարդ դոլարի վնաս հասցրել, ո՞վ էր պատճառ դարձել, որ մոտ 40 հազար արցախցիներ դառնան փասխստական, ո՞վ էր պատճառ դարձել, որ 2020-ի համեմատ 2022 թ-ին Արցախի ՀՆԱ-ն պակասի 20 միլիարդ դրամով և այլ չարիքներ գործել Արցախի, արցախահայության և Հայաստանի նկատմանբ, որ ավել գումար տար Արցախին, որի կարիքն Արցախը չի ունեցել, քանի որ չի ունեցել այն աղետալի խնդիրները, որոնց հետ հիմա բախվում է ամեն օր Նիկոլ Արցախատուի պատճառով...
Առանց ամաչելու Նիկոլ Արցախատուն ԱԺ ամբիոնից բացահայտ հասկացնում էր արցախահայությանը, որ չհամարձակվեն բողոքել, քանի որ չգիտես ումից ստացված այդ գումարներն ինքը կարող է չտալ Արցախին, որի համար արցախահայությունը դեռ պետք է շնորհակալ լինի իր նման կապիտուլյանտին...
Ի դեպ, կրկին նախկինների վրա Արցախի կարգավիճակի հարցը բարդելուց առաջ լավ կլինի Ալիևի առաջ ծնկած Նիկոլը պարզաբանի, թե ինչու՞ մինչև 2020 թ-ի նոյեմբերի 9-ը ինքը ԵՐԲԵՔ դրա մասին ոչ միայն չի խոսել, այլև շատ վիրավորվում էր, երբ նրան հիշեցնում էին "Սերժից ստացած ժառանգության մասին" և հատուկ ուղղելով լրագրողներին ասում էր, որ ինքը բանակցությունները չի ժառանգել ոչ մեկից և այն սկսել է իր սեփկան կետից, որի հետևանքները մենք տեսանք 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին...