ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանները թող ինքնախաբեությամբ զբաղվեն, մենք այդ ընթացքում իրենց զավթած իշխանությունը կվերցնենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությամբ Հայաստանում է, և ընդդիմադիր պատգամավորները եկել էին նրա հետ հանդիպման:
«Մենք հանդիպել ենք նրանց հետ և ներկայացրել այն ամենաթողությունը, որ տիրում է Հայաստանում, ժողովրդավարության հետընթացը, ներկայացրել ենք նաև այն մարտահրավերները, որ սպառնում են Հայաստանին: Նրանք ապշած էին նրանով, ինչ մենք ներկայացրինք, նույնիսկ մեզնից տեսանյութեր խնդրեցին»,- ասաց պատգամավորը:










