Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու վերաբերյալ ՔՊ-ում կարծիքները տարբեր են. մանրամասնում է Վիգեն Խաչատրյանը (տեսանյութ)


Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու վերաբերյալ ՔՊ-ում կարծիքները տարբեր են. մանրամասնում է Վիգեն Խաչատրյանը (տեսանյութ)
Հունիս 15 14:05 2022

Կարծում եմ, ընդդիմադիրներին պետք չէ զրկել մանդատից, գուցե մի քանիսին, որոնք բացահայտ որևէ չափանիշով չեն համապատասխանում, բայց դա ճաշակի հարց է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Լրագրողի հարցին՝ ինչու՞ մինչև հիմա ՔՊ-ն այս հարցի շուրջ որոշում չունի, արդյո՞ք խմբակցության ներսում տարաձայնություններ կան, Խաչատրյանը պարզաբանեց, թե տարաձայնության հարց չկա, տարբեր մոտեցումներ ունեն.

 

«Իմ կարծիքով՝ իրենք արդեն այդ վճիռը կայացրել են, իրենց դուրս են դրել պատգամավորի կարգավիճակից».-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Արձագանքելով փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ խորհրդարան վերադառնալու են միայն իրենց օրակարգով, Վիգեն Խաչատրյանն ասաց.

«Ձեզ թվում է՝ Իշխան Սաղաթելյանը պետք է որոշի՞ Ազգային ժողովի օրակարգը, ԱԺ օրակարգը որոշում է Ազգային ժողովը՝ քվեարկությամբ, երևէ որևէ մեկը օրակարգ չի որոշում»: