Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Հունիս 15 11:30 2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի հունիսի 15-18-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին։

 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

ԽճանկարՀայտարարություններԱշխատանքԴասընթացներՏեղեկագիր

 

Բաժիններ

 

   

 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

 

2022-06-15 / 10 54 |

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի հունիսի 15-18-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին։

 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

 

Այցը տեղի է ունենում համաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով:

 

Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն տարբեր երկրներում ազատ գործարար հարաբերությունների և արտաքին ներդրումների իրավական պաշտպանության 

կառուցակարգերի, դրանց արդյունավետության ապահովման միջազգային փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: