Մայր Աթոռից տեղեկացնում են, որ համաձայն Առաքելական եկեղեցու տոնացույցի, այս տարի հունիսի 18-ին տոնախմբվում է Հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից դուրս գալու տոնը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվությամբ Մայր Աթոռից այդ օրը՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար, Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/eb424b35e09d58cdc5eb7399a00030ff
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»










