Անձրևաջրերը լցվել են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները


Անձրևաջրերը լցվել են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները
Հունիս 14 19:42 2022

Հունիսի 14-ին, ժամը 16։54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են ջրահեռացման և ջրալցման կանխարգելիչ աշխատանքներ։