Աշխատանքային խումբն այցելել է զորամասեր


Աշխատանքային խումբն այցելել է զորամասեր
Հունիս 14 16:46 2022

Հունիսի 13-ին և 14-ին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է N զորամիավորման զորամասեր:

 

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, ստուգվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 

Զորամասերի սպաներին ցուցաբերվել է մեթոդագործնական  օգնություն, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ։