Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է


Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է
Հունիս 14 16:25 2022

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախ ուխտանգնացության ընթացքում Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Հակոբավանք, հանդիպել Հակոբավանքի վանահայրն Տեր Հովհաննեսին։ Այս մասին հայտնում է Տավուշի Թեմի ֆեյսբուքի էջը։

 

Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։

 

Ինչպես նշեցին Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդները՝ Բագրատ և Վրթանես Սրբազանները, մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։

 

Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն ու սնուցող աղբյուրը։

Վրթանես Սրբազանն ասել է․- «Մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք»։

 

«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով» - ասել է #Բագրատ_Սրբազան-ը։