Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հունիս 14 15:15 2022

Հանրապետության տարածքում` հունիսի 14-ի կեսօրից հետո, 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը: 

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 

Երևանում հունիսի 14-ի կեսօրից հետո, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 

Աղբյուր՝ AntiFake.am