Հունիսի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Խանան Ք.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:










