Թող գան բոլոր նրանք, ովքեր գիտեն գնահատել Հայրենիքի ու պետության գոյությունը․ Արտակ Զաքարյան


Թող գան բոլոր նրանք, ովքեր գիտեն գնահատել Հայրենիքի ու պետության գոյությունը․ Արտակ Զաքարյան
Հունիս 14 13:27 2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Թող գան, խնդրե՛մ, բոլո՜ր նրանք, ովքեր գիտեն,

 
 

Գնահատել Հայրենիքի ու պետության գոյությունը,

Այն սիրելու, պաշտպանելու,

Կառուցելու, տեր կանգնելու էություն:

Թող գա´ն նրանք,

Ովքեր գիտե´ն վիշտ ու ցավը ետ վանելու,

Կյանքում լավը և առողջը հավանելու,

Հերոսների հիշատակը վառ պահելու´,

Հաղթանակած ազգի ոգին պահպանելու,

Գեղեցիկը ու վսեմը դավանելու

 

հարգն ու կարգը:

Ովքեր գիտեն նաև իրենց պատվի գինը,

Թող չուշանա՛ն, թող շտապե՜ն, քանի որ դեռ,

Նիկոլիզմը ամբողջովին չի կործանել,

Դավաճանված մեր երկրի նորն ու հինը:

Հ.Գ.

Պարույր Սևակի ոճով...»։

Աղբյուր՝ AntiFake.am