Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում․ Դավիթ Բաբայան


Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում․ Դավիթ Բաբայան
Հունիս 14 11:40 2022

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Առանց դրա նրանք դատապարտված են: Նման գրառում է արել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում։

«Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։

Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»,-գրել է նա։