Հայկական ավիաուղիները ԵՄ սև ցուցակ գցած մարդը, փոխանակ ձեռնաշղթաներով դուրս բերվեր կաբինետից, մեծ շուքով հրաժարական ա տալիս ու ասում, որ գոհ ա իր թիմի աշխատանքից


Հայկական ավիաուղիները ԵՄ սև ցուցակ գցած մարդը, փոխանակ ձեռնաշղթաներով դուրս բերվեր կաբինետից, մեծ շուքով հրաժարական ա տալիս ու ասում, որ գոհ ա իր թիմի աշխատանքից
Հունիս 13 23:47 2022
2 տարի լրացավ, ինչ հայկական ավիաընկերություններ ԵՄ սև ցուցակում են։ Որոշումը կայացվել էր 2020 թվականի հունիսի 2-ին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:
Եվ այսօր, քաղավիացիայի կոմիտեի «նախագահ» Տաթևիկ Ռևազյանը, ով հայերեն կարդալ-գրել չգիտի, մեծ շուքով հայտարարեց, որ ինքը հրաժարական է տալիս ու, որ «հպարտ է այն արդյունքներով, որոնց իր թիմը հասավ»։
Բա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ։ Դեռ երկար ժամանակ ձեր անգրագիտության պատճառով ստեղծված աղետները մեզ հանգիստ չեն թողնելու, իսկ դուք 4 տարի ոլորտն ապականելուց հետո հիմա մեծ շուքով հրաժարական եք տալիս, փոխանակ աշխատասենյակից ձեռնաշղթաներով դուրս բերվելուն։