Զելենսկին խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի հրեական կոմիտեին


Զելենսկին խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի հրեական կոմիտեին
Հունիս 13 19:39 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ամերիկայի հրեական կոմիտեին (AJC)՝ խնդրելով ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«Ջատագովեք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման անհրաժեշտությունը, դուք ունակ եք դրան: <...> Ես գիտեմ, որ դուք արդեն շատ եք օգնել, բայց կարող եք ավելի ակտիվ օգտագործել ձեր ազդեցությունը», - ասել է նա AJC Global Forum 2022-ում:

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինային «հզոր հարձակողական զենքեր են պետք», քանի որ հակառակ դեպքում «հակամարտությունը միայն կձգձգվի»։