Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել


Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել
Հունիս 13 15:32 2022

Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

 

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը:

 

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը:

 

Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում:

 

Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։

 

Աղբյուր՝ AntiFake.am