Տպավորված եմ Հայաստանի և Ադրբեջանի շփումներից․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ


Տպավորված եմ Հայաստանի և Ադրբեջանի շփումներից․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ
Հունիս 13 19:26 2022

«ՄԱԿ-ը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 

Տպավորված եմ երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի շփումներից, որոնք զարգանում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»։

 

Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլլահ Շահիդը՝ ADA համալսարանում քննարկումների ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում է Ադրբեջանում։