Հայ հայտնիները՝ Ռաֆայել Քոթանջյանի մшհվшն մասին


Հայ հայտնիները՝ Ռաֆայել Քոթանջյանի մшհվшն մասին
Հունիս 13 16:18 2022

Հունիսի 13-ին կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Սիրված դերասանի մահը մեծ վիշտ է պատճառել հայ ժողովրդին եւ նրա կոլեգաներին : Վերջիններս ցավակցական խոսքեր են հղել նրա հիշատակին:

 

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Մկրտիչ Ազրումանյան. «Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Ռաֆայել Արտյոմովիչ»:

Ռեժսիոր Սուրեն Շահվերդյան.«Ափսոս, չհասցրեցինք իրականացնել նախագիծը:Հանգչիր խաղաղությամբ, Մեծ Արտիստ, իսկական մտավորական»:

Դերասան Սոս Ջանիբեկյան.«Աստված հոգիդ լուսավորի Վարպետ:  Ցավակցում եմ բոլոր հարազատներին»:

Երգիչ Սամվել Գրիգորյան. «Իմ մանկության ու երիտասարդության տարիներից եւս մի գույն պակասեց…:Փայլուն դերասան ու արվեստագետ, ազնիվ մտավորական եւ կյանքի դասատու:Հանգչիր խաղաղությամբ Մեծ Արտիստ»: