|
«Հայաստանում մայիսի դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս, որը չափազանց բարձր թիվ է տնտեսության և ընդհանուր՝ մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով փոխարժեքի շուկայի զարգացումներին՝ նշել է, որ ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա. «Փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա»: |
«ՀՀ-ում գնաճը կազմել է 9 տոկոս, որը չափազանց բարձր թիվ է». ԿԲ նախագահ










