Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Կարա ՄըքԴոնալդի հետ


Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Կարա ՄըքԴոնալդի հետ
Հունիս 13 10:52 2022

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. « «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Anna Grigoryan / Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:

 

Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»: