Ինքնասպանության փորձ Կոտայքի մարզում: Մարզի բնակիչը որոշել է ինքնասպանություն գործել սոցիալական վատ պայմանների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով:
Armday.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց հետեւյալը. «Հուլիսի 17-ին՝ ժամը 13:15 –ին հայտնել են, որ Նոր-Հաճն-Աբովյան կամրջի վրա մի երիտասարդ՝ ծնված 1988 թվականին, փորձում է ցած նետվել: Գործողությունը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:










