Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում


Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Հունիս 13 09:08 2022

Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

 

Երևան քաղաքում՝
Հունիսի 13-17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում

 

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: