«Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը». Ստեփան Դանիելյան


«Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը». Ստեփան Դանիելյան
Հունիս 12 20:42 2022

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը
____
Ավետիք Չալաբյանի մեղադրանքն այնքան անհեթեթ է ու անիմաստ նրան կալանքի տակ պահելը, որ առաջանում է հարց, որն է դրա պատճառը։
Կարծիք է ձևավորվում, որ պատճառը պաշտպանության ոլորտում Ավետիքի կատարած կարևոր գործունեությունն է։
2016-ից սկսած բանակի համար կարևոր գործեր է կատարել' ռազմա-տեխնիկական բնագավառում ու դա շարունակ է Արցախում' նաև մինչ վերջերս Փարուխում, Արար հիմնադրամի շրջանակում։ Հնարավոր է, որ Փարուխի հանձնման է խոչընդոտել և դա է հիմնական պատճառը եղել։
Հիմքեր կան կասկածելու, որ գործող իշխանությունն Ադրբեջանի առջև, հասարակությունից գաղտնի, պարտավորություն է վերցրել բանակի արդիականացման համար քայլեր չկատարել, որի երաշխիքներից մեկն էլ ԳՇ-ի պետ չնշանակելն է։
Եթե ուշադիր լինեք, ապա Ալիևի պարբերաբար զգուշացնում է մեր բանակի ռեֆորմների ու վերազինման անթույլատրելիության մասին, ամենայն հավանականությամբ, հիմնվելով հնարավոր գաղտնի պայմանավորվածությունների վրա։
Տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի պահանջով է Ավետիքը կալանավորվել»։