«Նորաձեւ»․ Մարիամ Ալեքսանյանի սպորտային լուքը


«Նորաձեւ»․ Մարիամ Ալեքսանյանի սպորտային լուքը
Հունիս 12 20:50 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Մարիամը կրում է սեւ կորսետ-տոպ, մուգ երանգի ջինսե տաբատ, որոնք համադրել է բաճկոնի եւ մարզակոշիկների հետ։ Դերասանուհու մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ոճային ակնոցը։ «Տուն», - հրապարակումը մակագրել է Մարիամը։

Օրերս հրապարակված լուսանկարում Մարիամն արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ «Բացահայտելով արաբական մշակույթը»,- հրապարակումը մակագրել էր Մարիամը, իսկ հետեւորները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Ամենասիրուն», «տիկնիկ»։