Հատուկ միջոցներով մաքրվել և լվացվել է Հյուսիսային պողոտան. Երևանի քաղաքապետարան


Հատուկ միջոցներով մաքրվել և լվացվել է Հյուսիսային պողոտան. Երևանի քաղաքապետարան
Հունիս 12 17:45 2022

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր լուսադեմին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասնագիտացված տեխնիկայով, հատուկ մաքրող միջոցների կիրառմամբ մաքրվել, այնուհետ նաև լվացվել է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտան՝ ողջ երկայնքով:

Բացի ջրցան մեքենաներից աշխատանքներին ներգրավվել են նաև մարդկային ռեսուրսներ: Գործընթացը կկրի պարբերական բնույթ: