Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվող օդանավը հուլիսի 16-ին Վոլգոգրադի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել. Nordwind Airlines ավիաընկերության օդանավի ուղեւորուհին մահացել է:
Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: «Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանից բուժկենտրոն տեղափոխելիս ուղևորը մահացել է»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ մահացածը 1936 թ. ծնված ՌԴ քաղաքացի էր:
Դեպքից հետո Վոլգոգրադից չվերթը շարունակվել է դեպի Երևան և օդանավը նույն օրը ժամը 22:20-ին վայրէջք է կատարել:










