ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 18-ին՝ ժամը 09:34-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի տներից մեկում 3 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մարել են հրդեհը և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպումը:










