Փրկարարները Երևանյան լճից դ ի են դուրս բերել. ԱԻՆ


Փրկարարները Երևանյան լճից դ ի են դուրս բերել. ԱԻՆ
Հունիս 12 13:28 2022

Հունիսի 12-ին, ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում ձկնորսները դի են նկատել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում  են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով։

Փրկարարները լճից դուրս են բերել քաղաքացու դին։