Աստված պահապա´ն հայ և եղբայրական ռուս ժողովրդին


Աստված պահապա´ն հայ և եղբայրական ռուս ժողովրդին
Հունիս 12 08:20 2022

Հայաստանում և համայն աշխարհում բնակվող սիրելի´ ՌԴ քաղաքացիներ,

սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: 

Եղբայրական ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում: 

 

Գաղտնիք չէ, որ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն այսօր առանցքային և լրջագույն դերակատարում ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում և ես լիահույս եմ, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն օրեցօր էլ ավելի են զարգանալու դաշնակցային փոխգործակցության ոգով:

 

Աստված պահապա´ն հայ և եղբայրական ռուս ժողովրդին:

 

Պետական կարևորագույն այս տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նաև ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի իմ գործընկերներին, որոնց հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի շուրջ 14 տարվա արդյունավետ գործակցություն:  Ես վստահ եմ, որ մեր գործընկերության ռազմավարական բնույթը թույլ է տալիս համատեղ ջանքերով հասնել առավել  նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով` ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: 

 

Գագիկ Ծառուկյան

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/45b3f26ce35266ee295c5e87277a432c

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»