Գավառի մանկատան սաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Գյումրի քաղաքին, մշակութային հաստատություններին ու դրանց պատմությանը՝ հասակակիցների՝ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների ուղեկցությամբ։
Վերջիններս անձամբ են հասակակիցներին ներկայացրել իրենց քաղաքը՝ միասին շրջելով այնտեղ, այցելելով «Հայուհու» թանգարան, «Վառեմ-մարեմ» արտստուդիա, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ և այլ հաստատություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ճանաչողական այցերը, հասակակիցների հետ շփումը, նոր կապերի ձևավորումը կյանքի դժվարին իրավիճակում հայտված երեխաների լիարժեք ներառման ճանապարհին կարևոր քայլեր են, որոնք հնարավոր են լինում իրականցնել գործընկերների հետ համատեղ ջանքների ներդրմամբ նաև։
Առաջին տեղում սահմանելով երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ միաժամանակ անհրաժեշտ է աշխատանքներ տանել՝ երեխայի այլ իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ։










