ՔՊ նախկին պատգամավորը դարձավ Լիտվայում ՀՀ դեսպան


ՔՊ նախկին պատգամավորը դարձավ Լիտվայում ՀՀ դեսպան
Հունիս 11 18:53 2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լիտվայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)», - նշված է հրամանագրում։