Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հունիս 11 17:47 2022

Հանրապետության տարածքում`

 

Հունիսի 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

 

 

 

Երևան քաղաքում՝

 

Հունիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: