Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրի շուրջ տարբեր երկրների հետ բանակցություններ են վարվում, որոշ երկրներ պատրաստ են ճանաչել Լուգանսկի անկախությունը, հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցություններ են վարվում, բայց առայժմ թող գաղտնի մնա։ Այո, կան որոշ երկրներ, որոնք պատրաստ են ճանաչել Լուգանսկի անկախությունը», - ասել է Պասեչնիկը՝ պատասխանելով հարցին, թե կլինե՞ն արդյոք երկրներ, որոնք կճանաչեն Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։










