Վայոց ձորի մարզային հիվանդանոցի և Մարտունու ԲԿ-ի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են


Վայոց ձորի մարզային հիվանդանոցի և Մարտունու ԲԿ-ի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
Հունիս 11 15:02 2022

ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, շինարարական բաժնի աշխատակիցները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների մասնագետները, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտունու բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինհրապարակներ` աշխատանքների ընթացքը և որակը գնահատելու նպատակով, հայտնում է առողջապահության նախարարությունը։

 

Մարտունու ԲԿ-ում ավարտին են հասցվել երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները։ Իրականացվում են արտաքին երեսպատման, ներքին հարդարման, բարեկարգման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման և այլ աշխատանքներ։

 

Ընթացքի մեջ են Վայոց ձորի մարզային հիվանդանոցի նկուղի և առաջին հարկի երկաթբետոնե հիմնակմախքների բետոնացման աշխատանքները, ինչպես նաև կաթսայատան ծածկի սալի շինարարական աշխատանքները։

 

Կապալառու կազմակերպության պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ իրականացվելիք աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ։