Արարատի քաղաքապետարանի մոտից սկսել են բերմшն ենթարկել քաղաքացիների


Արարատի քաղաքապետարանի մոտից սկսել են բերմшն ենթարկել քաղաքացիների
Հունիս 11 14:20 2022

Այսօր Արարատ քաղաքում նախատեսված է նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը, ինչպես նաև՝ նոր զբոսայգու բացումը: Այս միջոցառումներին նախատեսված է նաև աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:

Արարատ քաղաքից 168.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ քաղաքում կեսօրին  քաղաքապետարանի շենքի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ ու ոստիկաններ:

«Մի հիսուն հոգի են,  մի ավտո էլ՝  կարմիր բերետավոր»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Փաշինյանին այս մարզում ամենուր դիմավորում են նաև ընդդիմադիրները:

Ի դեպ, Արարատ քաղաքից մեզ հետ կապ հաստատեց քաղաքացի Գոռ Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ իրեն և երկու քաղաքացու  ևս բերման են ենթարկել Արարատի քաղաքապետարանի մոտից՝ Վեդու բաժին:

 

Հարցին, թե՝ ի՞նչ հիմքով, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հանգիստ կանգնելու համար. ասեցին՝ կարգ եք խախտում»:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Մարզի մի խումբ բնակիչներ փորձել էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մտնել մարզ՝ հայտարարելով, որ Փաշինյանն իրավունք չունի մարզի համայնքներ գնալու։ Կարճ ժամանակ անց ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացներին։