ՀՀ–ն նոր դեսպաններ կունենա 3 երկրում. Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել


ՀՀ–ն նոր դեսպաններ կունենա 3 երկրում. Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել
Հունիս 11 14:07 2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի դեսպաններ է նշանակել երեք երկրում։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում։

 

 

 

Ըստ փաստաթղթերի` Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Լիխտենշտեյնում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

 

 

 

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը համատեղության կարգով նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

 

Իսկ Հովհաննես Իգիթյանը, որը ՀՀ դեսպանն է Լիտվայում, համատեղության կարգով առաքելություն կիրականացնի նաև Լատվիայում։