Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու։ Այդ մասին տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ ավելացնելով, որ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
«Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչպետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:
Իսկ ոստիկաններին խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»:










