Սեւանում տեղի կունենա տոնական միջոցառում


Սեւանում տեղի կունենա տոնական միջոցառում
Հուլիս 18 13:23 2017

Կտրվել ամռան տապից եւ վայելել անմոռանալի օր: Հուլիսի 22-ին գեղատեսիլ Սեւանում տեղի կունենա միջոցառում, որի նպատակն է ամառային մեկ օր անցկացնել ընկերական միջավայրում: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված խմբից:
Armday.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Հայկ Սարգսյանը նշեց, որ միջոցառման ընթացքում նախատեսվում են լողափնյա թիմային եւ անհատական խաղեր, հյուրասիրություն: 

Միջոցառմանը ներկա գտնվեն  հայ հայտնի աստղեր:

Ներկայացնում ենք տեսանյութ, որը նկարահանվել է նախորդ տարի տեղի ունեցած միջոցառման ժամանակ: