Հնդկաստանում հարսին ծեծել են տղայի «փոխարեն» աղջիկ ունենալու համար (տեսանյութ)


Հնդկաստանում հարսին ծեծել են տղայի «փոխարեն» աղջիկ ունենալու համար (տեսանյութ)
Հուլիս 18 13:25 2017

Հնդկաստանի Փանջափ նահանգում տղամարդը հարձակվել է եղբոր կնոջ վրա ու ծեծել նրան, երբ իմացել է, որ կինը տղա երեխայի «փոխարեն» աղջիկ է ծննդաբերել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, տղամարդը, փայտե ձողով զինված, գնացել է եղբոր կնոջ մոտ ու ընկերոջ հետ սկսել ծեծել հարսին: Մինչդեռ հարևանը հեռախոսով տեսանկարահանել է բռնության ընթացքը:

Տեսանյութում լսվում է՝ ինչպես է կինը գոռում ու օգնություն աղերսում:

Այժմ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներին: Տուժածի ընտանիքը նրանց դեմ բողոք է ներկայացրել: