Փրկարարները դեռ չեն գտել Դեբեդ գետն ընկած 81-ամյա կնոջը


Փրկարարները դեռ չեն գտել Դեբեդ գետն ընկած 81-ամյա կնոջը
Հուլիս 18 10:59 2017

Հուլիսի 17-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1933թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Գետի երկայնքով (մոտ 4 կմ) և ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ և ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:

Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն ս.թ. հուլիսի 18-ի առավոտյան: