Բնակիչները Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից պահանջել են պատասխանել՝ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին, թե ոչ (տեսանյութ)


Բնակիչները Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից պահանջել են պատասխանել՝ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին, թե ոչ (տեսանյութ)
Մայիս 31 19:24 2022

Քաղաքացիներն այցելել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ պարզելու վերջինիս դիրքորոշումը՝ երկրում տիրող իրավիճակի և Արցախի հարցի շուրջ։ Մինչ նրանց հետ կհանդիպեր Մկրտչյանը, քաղաքացիներն Արցախի դրոշը փակցրեցին ընդունարանի դռանը։ Մկրտչյանը դեմ արտահայտվեց տեսանկարահանմանը, նշեց՝ հարցազրույց չի տալիս, հանդիպում են՝ զրուցելու։ Քաղաքացիները փորձեցին հարցեր ուղղել, սակայն Մկրտչյանը հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել հարցերին հրապարակային։