«Պարտվողականության և անելանելիության չարաբաստիկ քարոզը մեզնից ավելին է տանելու»․ Տ․ Հայրապետյան


«Պարտվողականության և անելանելիության չարաբաստիկ քարոզը մեզնից ավելին է տանելու»․ Տ․ Հայրապետյան
Մայիս 29 16:15 2022

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը․ «Ալիևի ռազմատենչ ու սպառնալից ելույթից մեկ օր անց Ադրբեջանի սադրանքի հետևանքով մեր վիրավոր զինծառայողի՝ Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել, ցավոք, չհաջողվեց...Համբերություն և ուժ զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Երանի այս չդադարող ահաբեկչության պայմաններում վերջապես գիտակցենք, որ խաղաղության համար պետք է մարտունակ բանակ, պետք է համազգային դիմադրողականություն, զինվորը պետք է ունենա ամուր ու գիտակից թիկունք, ԱԺ պատգամավորները չպետք է ադրբեջանական թեզեր շրջանառեն, երկրի ղեկավարը պետք է ծառայի պետությանը, ոչ թե առաջնորդվի նախկիններին «հաղթելու» վտանգավոր մոլուցքով և հետքայլերի չդադարող քաղաքականությամբ: Այս պարտվողականության և անելանելիության չարաբաստիկ քարոզը մեզնից ավելին է տանելու, քան պատկերացնում ենք...
Ինչպես ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում մահապարտներին ուղղված իր հայտնի կոչում՝ «...Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև թշնամին այն նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, մենք էլ նույն մենք ենք: Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ, հիմա հարկավոր է արթնացում, ցնցում և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը գոտեպնդվի...»:

 


loading...