Օկուպացված Վարանդայում ադրբեջանցին պայթել է ականի վրա


Օկուպացված Վարանդայում ադրբեջանցին պայթել է ականի վրա
Մայիս 29 13:48 2022

Երեկ երեկոյան՝ ժամը 18։00-ի հատվածում, օկուպացված Վարանդայում ականի վրա պայթել է 1999 թվականին ծնված Խայալ Աբդուլլաևը։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Աբդուլլաևը, ով ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Վարանդայում զբաղվում էր գյուղատնտեսական գործունեությամբ, ականի պայթյունի հետևանքով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել։