ՄԻՊ-ը շնոհակալագրեր եւ պատվորգրեր է հանձնել Հայաստանի Հանրապետության Տոնի առթիվ


ՄԻՊ-ը շնոհակալագրեր եւ պատվորգրեր է հանձնել Հայաստանի Հանրապետության Տոնի առթիվ
Մայիս 28 20:40 2022

Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Տոնի առթիվ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ Շնորհակալագրերի և 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան «Հայրենիքի Պաշտպան» ՄԻՊ Պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը ողջունեց հյուրերին՝ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ։ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ միջոցառման այսօրվա մասնակիցներից յուրաքանչյուրն իր կարևոր առաքելությունն է իրականացնում մեր պետականության ամրապնդման, զարգացման ու արժեվորման գործում։

Պաշտպանը շեշտեց, որ հայկական պետականության համար առկա ժամանակակից մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է բոլոր մասնագիտությունների ու հանրության բոլոր անդամներիի միասնությունն ու հետևողական աշխատանքը։