ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի XXXVIII նիստին։
Նրա խոսքով՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի «չեղարկման» հետ կապված ներկայիս իրավիճակը դեռ երկար կպահպանվի։