Ալիևներն այցելել են օկուպացված Վարանդա և Ջրական, ներկա գտնվել Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհի հիմնարկեքին


Ալիևներն այցելել են օկուպացված Վարանդա և Ջրական, ներկա գտնվել Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհի հիմնարկեքին
Մայիս 26 05:25 2022

Այսօր՝ մայիսի 26-ին Իլհամ Ալիևն ու Մերհրբան Ալիևան հերթական անգամ ոտք են դրել օկուպացված Վարանդա և Ջրական։ Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ալիևները ներկա են գտնվել օկուպացված Վարանդայով անցնող Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհի հիմնարկեքի արարողությանը։ Օկուպանտ երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Հորադիզ-Աղբենդ երկաթուղու և «Ջաբրաիլ» կոչվող էներգետիկ հանգույցի շինարարությանը։

Հիշեցնենք, որ «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» 2022թ․ փետրվարի 18-ին ընդունված օրենքով ապօրինի է համարվում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում իրականացվող ցանկացած գործունեություն։