Մոսկվայում 2 տարեկան տղան ընկել է շենքի 8-րդ հարկից ու մահացել


Մոսկվայում 2 տարեկան տղան ընկել է շենքի 8-րդ հարկից ու մահացել
Հուլիս 16 12:04 2017

Մոսկվայի հարավում 2 տարեկան տղան ընկել է մեծ բարձրությունից եւ մահացել: Այս մասին հաղորդում է Մոսկվայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: «Շենքերից մեկի հարեւանությամբ երեխայի մարմին է հայտնաբերվել՝ մարմնական վնասվածքներով, որոնք առաջացել են մեծ բարձրությունից ընկնելու հետեւանքով»,- հաղորդում է Ռոսբալտը:

Ըստ ՔԿ-ի՝ երեխան կարող էր ինքնուրույն բարձրանալ պատուհանագոգին եւ ընկնել 8-րդ հարկի բարձրությունից: Տղան սենյակում առանց մեծահասակների հսկողության է մնացել, փոքրիկի մայրը հիվանդանոցում է եղել: