Արցախի բռնազավթված քաղաքներից հայկական հետքը վերացնելու նպատակով Ադրբեջանը 25 մլն մանաթ է հատկացրել


Արցախի բռնազավթված քաղաքներից հայկական հետքը վերացնելու նպատակով Ադրբեջանը 25 մլն մանաթ է հատկացրել
Մայիս 25 14:51 2022

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտնել է, որ 2021 թվականին Արցախի բնազավթված տարածքներում, իբր, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվել։

Ինչպես գրում են ադրբեջանական աղբյուրները, Շարիֆովը նշել է, որ միայն Արցախի բռնազավթված քաղաքների համար 25 մլն մանաթ է հատկացվել՝ գլխավոր պլանների համար։ Թե ինչ է նշանակում «քաղաքի վերականգնման գլխավոր պլան», պարզից պարզ է․ վերականգնում անվան տակ օկուպանտ Ադրբեջանը հայկական բնակավայրերից արագ տեմպերով, մեկը մյուսի հետևից վերացնում է նրանց հայկականությունը փաստող վկայությունները, պղծում եկեղեցիները։

 

Աղբյուր` Փաստինֆո