Իշխանությունները տագնապած են, խուճապի մեջ են, հասկանում են, որ երկրում իրավիճակ է փոխվել, երթեր են իրականացվում, ճանապարհներ են փակվում, իսկ այն մարդիկ, որոնք երթերին չեն մասնակցում, ողջունում են մեզ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը.
«Իշխանությունը նրանց համար եղել է մի անհասնելի, վեհ արժեք, որին այսօր հասել են, իրենք իշխանությունն ընդունել են ոչ թե որպես պատասխանատվություն, այլ որպես իրենց անձնական բարեկեցությունը լավացնելու և անձնական անվտանգությունն ապահովելու միջոց, ուստի նրանք չեն կարող զրկվել իշխանությունից: Տեսնում եք, որ այս իշխանությունը, սկսած վարչապետի աթոռը զբաղոցնող անձից վերջացրած մինչեև վերջին պաշտոնյա, թաքնվում են ոստիկանական ուժերի հետևից»,-ասաց նա:
Արձագանքելով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե ընդդիմադիրներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ, Վանեցյանն ասաց՝ սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն անիմաստ է. «Առհասարակ, երբ այս խորհրդարանը ձևավորվել է, ես հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է, անպատասխանատու, սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը, նաև հայտարարել եմ, որ ԱԺ-ում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում, ժողովրդի հետ»:










