Երկու լուսանկար, որը լիարժեք արտացոլում է, թե ոստիկանությունն ում է ծառայում․ Արսեն Բաբայան


Երկու լուսանկար, որը լիարժեք արտացոլում է, թե ոստիկանությունն ում է ծառայում․ Արսեն Բաբայան
Մայիս 25 11:04 2022

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկու լուսանկար, որը լիարժեք արտացոլում է, թե ոստիկանությունն ում է ծառայում:

 
 

Առաջին նկարում քաղաքացիներն են, որոնք փակել են նախագահական նստավայրի մուտքը: Այս լուսանկարից տեսանելի է, որ չկան ոստիկաններ:

Երկրորդ լուսանկարում Ազգային ժողովի հատվածն է, որտեղ չկան քաղաքացիներ, բայց կան անթիվ ոստիկաններ:

Բանն այն է, որ ԱԺ շենքում են իշխանության ներկայացուցիչները և հենց նրանց համար է հավաքվել ոստիկանների հարյուրավոր զորք: Մյուս մասում քաղաքացիներն են, հարակից շենքերի բնակիչներն ու սովորական մարդիկ որոնց անվտանգության ապահովումը պետք է լիներ պետությանը ծառայող ոսռիկանության պարտականությունը»։